483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
18:04
18 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի, /Նովոստի-Արմենիա/.Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաորդագրության համաձայն, Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները, քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում:

Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ հանրապետության նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում:

Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռևս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում, որտեղ հանրապետության նախագահը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձևավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:52
01 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
12:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
10:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:44
31 Հոկտեմբերի 2017
Մահացել է Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը
Կյանքից հեռացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։
20:18
31 Հոկտեմբերի 2017
Ջրի սակագինը վերանայվում է, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում. ՀԾԿՀ
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը։
19:45
31 Հոկտեմբերի 2017
Արմավիրում 3–ամյա երեխայի պատանդառուի կինը տնից հեռացել էր. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել զոքանչին, ով մանկապարտեզի տնօրենն է ն և մի երեխայի։
18:21
31 Հոկտեմբերի 2017
Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակել։
16:27
31 Հոկտեմբերի 2017
Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
13:58
31 Հոկտեմբերի 2017
Օդի ջերմաստիճանը Երևանում ու մարզերում կնվազի
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:
08:00
31 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները:
00:59
31 Հոկտեմբերի 2017
Հարուցվել է քրեական գործ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սաներից մեկին։