480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+28
Եղանակը Երևանում
Հայ
Կապանում 66-ամյա կին է ձերբակալվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով
18:04
20 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Կասկածյալը ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի 66-ամյա բնակչուհին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը տրամադրելով 3 մարմնավաճառների և բնակարանն ապահովելով համապատասխան կահավորանքով։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում հաճախորդների հետ մարմնավաճառների ունեցած սեռական հարաբերությունների դիմաց կինն ստացել է գույքային օգուտ։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 16-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը):

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Կապանի 66-ամյա բնակչուհին ձերբակալվել է վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:26
29 Հունիսի 2017
Հաջորդ ամռանը նոր լողափ կարող է հայտնվել Հայաստանում
Սևանի ափին նոր հասարակական լողափ կարող է հայտնվել հաջորդ տարի:
16:51
29 Հունիսի 2017
Հայաստանում սերիալների դեմ շարժում է սկսվել
change.org կայքում խնդրագիր է հայտնվել:
15:54
29 Հունիսի 2017
Թումոյի ամառային ճամբարը «Ռոստելեկոմի» աջակցությամբ հյուրընկալեց սահմանամերձ գյուղերի երեխաներին
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար:
13:44
29 Հունիսի 2017
ՔԿ պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար խոշոր չափերի կաշառք է պահանջել
Պաշտոնյան մասնակցել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք։
08:00
29 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունների սեփական տարբերակը։
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։