ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳ նախարարությունում ստուգումներ են, մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը, գրում է «Ժամանակը»։
«Մասնավորապես, թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները», – նշվում է հոդվածում։
Загружается новость ... "Лево"
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել:
«ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու»,-գրում է թերթը։–0–