ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանը չորեքշաբթի վճիռ կայացրեց` մասամբ բավարարելով պաշտպանության միջնորդությունն ու 16 պատգամավորների երաշխավորությունը «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մասին։
Ըստ վճռի, Սեֆիլյանի խափանման միջոցը կփոխվի երաշխավորագիր ներկայացրած յուրաքանչյուր պատգամավորի կողմից 500 հազարական դրամ (մոտ 1035 դոլար) գրավ վճարելուց հետո։ Գրավի ընդհանուր գումարը կազմում է 8 մլն դրամ (մոտ 16,57 հազար դոլար)։
2018 թ.–ի հունիսի 11–ին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, ինչպես նաև «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ներկայացրեց երաշխավորագիր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին։ Երաշխավորագիրը ստորագրել է 16 պատգամավոր, այդ թվում` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը։
Հրապարակվել են նաև ՊՊԾ գնդի վրա հարձակման մյուս մասնակիցների դատավճիռները։ Որոշվել է փոխել Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի խափանման միջոցն ու ազատել դատարանի դահլիճից չհեռանալու մասին ստորագրության դիմաց։–0–