ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 1-ին նախապատրաստվելու համար ծնողները մեկ երեխայի համար պետք է ծախսեն 300 դոլար, այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Այս գումարը ներառում է թե գրենական պիտույքները, թե հագուստը, թե դասագրքերի վճարը։ Եկեք չմոռանանք, որ բացի վերը նշված ծախսերից հարցեր կան նաև երեխաների տրանսպորտի և սնունդի առուով», - ասել է նա:
Սոցիոլոգը նշեց, որ ընտանիքների շուրջ քառորդը դժվարություններ է ունենում երեխաներին դպրոց ուղարկելու հետ կապված, իրավիճակը սրվում է ձմռանը:
«Ձմռանն, իհարկե, ավելի տաք հագուստ է պահանջում, որը համապատասխան գին ունի ։ Մեծ ընտանիքներում կրտսեր երեխաները հագնում են ավագների հագուստը, սակայն ի՞նչ անեն փոքր ընտանիքները», - հարցրեց նա, պնդելով, որ այդ ժամանակահատվածում դպրոցահասակ երեխաների բացակայությունների թիվն ավելացել է մի քանի անգամ:.
Ադիբեկյանի կարծիքով, սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
«Երեխան կարող է կորցնել ինքնավստահությունը։ Երեխաները հաճախ սկսում են իրենց համարել հասարակության անհավասար անդամներ։ Միակ բանը, որ մնում է անել ծնողներին՝ փորձելն է սոցիալական անհավասարությունը նվազագույնի հասցնել», - եզրափակել է նա: -0-