ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները:
Ինչպես հայտնեց ԳԹԿ-ի արտաքին համագործակցության բաժնի պետ ՎարդանՊարսամյանը, այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից 23-ը` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Մասնավորապես, հունիսի 2-ին կանցկացվեն կենսաբանության, աշխարհագրության, ընդհանուր պատմության, հունիսի 6` «հայոց լեզու և գրականության», հունիսի 9` ֆիզիկայի, հունիսի 13` օտար լեզուների, հունիսի 16` մաթեմատիկայի, հունիսի 20` հայոց պատմության, քիմիայի, հունիսի 23` ռուսաց լեզվի քննությունները:
Բացի այդ, Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնեցին, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է և կհրապարակվի կենտրոնի կայքում մայիսի 2-ին:
Պարսամյանի խոսքով, միասնական քննությունները կանցկացվեն երկու փուլով: Զորացրվածների, նախորդ տարի բուհից կտրված ուսանողների համար նախատեսված երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
Ընդ որում, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում