+29
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որն արժանացել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակին

11:54
29 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2017 թվականի նոյեմբերի 20–ից 24-ը  Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը, հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։

«Այս երկու միջազգային համաձայնագրերը թերևս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%:

Կայացած հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ այս տարի նշվում է Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակը:

Շատ խորհրդանշական է, որ հենց այդ հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ արձանագրության ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոֆտորածխածիններ կարգավորող Կիգալիի ուղղումն արդեն վավերացվել է 21 երկրների կողմից, ինչն անհրաժեշտ էր ուղղումն ուժի մեջ մտնելու համար: 

Հանդիպման 4-րդ օրը տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան՝ նվիրված Մոնրեալի արձանագրության 30 տարվա ձեռքբերումներին և ապագա ծրագրերին:

Կլոր սեղանին մասնակցել են Կանադայի, Էստոնիայի, Գվատեմալայի, Մալդիվների, Ռուանդայի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ՝ նախարարների կամ նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլհայմը:

Կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարևորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը և դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև  օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը:  

Հանդիպման առաջին օրվա ավարտին տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակին նվիրված Օզոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը 8 անվանակարգերով: Հայաստանի Հանրապետության Օզոնի ազգային կենտրոնը «Կրեատիվ աշխատանք երիտասարդների հետ» անվանակարգում արժանացավ «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի` դառնալով որևէ մրցանակի արժանացած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի միակ երկիրը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը  ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ:  

Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել Ուզբեկիստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին: Այսուհետ Լուսինեի աշխատանքը կախված է լինոլու Մոնրեալի արձանագրության իրականացման համար ստեղծված Բազմակողմանի հիմնադրամի գործադիր քարտուղար Էդուարդո Գանեմի աշխատասենյակում:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
15:10
20 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը` լավագույն զենքի ձեռք բերման, «Սու 30»-ի մատակարարման և «Իսկանդերը» գերազանցող զենքի մասին
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով: