ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տրանսգենդեր տղամարդը կանացի անունով անձնագիր է ստացել։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
«1993թ.–ին ծնված տղամարդը ԶԱԳՍ–ով փոխել է անունը, օրենքով նախատեսված կարգով դիմել է անձնագրի փոխանակման համար և ստացել անձնագիր Դիանա Գզրոյանի անունով։ Սեռը փոխած չէ», – նշեց Բիչախչյանը։
Տրանսգենդերի կողմից Դիանա Գզրոյանի անունով անձնագիր ստանալու մասին տեղեկատվությունը հրապարակել է «Right Side» կազմակերպության կայքը, որը զբաղվում է ՀՀ–ում ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ։–0–