437.67
4.35
404.35
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մեկնարկեցին երկրի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

08:00
09 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկեցին երկրի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ 

08։00–ին հանրապետության ողջ տարածքում բացվեցին բոլոր 2010 ընտրատեղամասերը։ Քվեարկությունը կավարտվի 20։00–ին։ 

Նախօրեին ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով, ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվն է 2 573 779։ 

08։00–ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացվել է տեղեկատվական կենտրոն, որը թույլ կտա լրագրողներին օպերատիվորեն լուսաբանել ընտրությունների ընթացքը։  

09։00–ին ԿԸՀ–ն կհրապարակի տեղեկություններ ընտրությունների ընթացքի վերաբերյալ, 12։00–ից մինչև 21։00–ն ԿԸՀ–ն երեքժամյա պարբերականությամբ հրապարակելու է ընտրություններին մասնակցած ընտրողների թվի և քվեարկության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։ Ընտրողների մասնակցության շեմ Հայաստանում գոյություն չունի։ 

Ընտրություններին գրանցված է շուրջ 70 տեղական և 32 արտասահմանյան լրատվամիջոց։ 

ԿԸՀ–ի տվյալներով, 1500 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, որոնք թույլ կտան առցանց ռեժիմում հետևել քվեարկության ընթացքին և ձայների հաշվարկին։ 

Ընտրություններին հետևելու է ավելի քան 17 հազար տեղական դիտորդ` 22 հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև 8 հասարակական կազմակերպություններ ներկայացնող օտարերկրյա դիտորդներ։ 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պայմանավորված է «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլին։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում երկրորդ փորձից հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։ 

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու սկանդալային օրենքի ընդունումից հետո Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական տվեց` խորհրդարանն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նոյեմբերի 1–ին պատգամավորները արտահերթ նիստում երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և Սահմանադրության համաձայն` խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թ.–ի դեկտեմբերի 9–ին նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։ 

Համապետական կուսակցական ցուցակներից բացի, հանրապետության 13 ընտրատեղամասում կներկայացվեն խորհրդարան առաջադրվող կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների տարածքային (ռեյտինգային) ցուցակներ։ Կուսակցություններն ու դաշինքները պատգամավորական մանդատները ստանում են համապետական և ռեյտինգային ցուցակներում ներառված թեկնածուների միջև տեղերի բաշխման արդյունքում։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։ 

Ըստ 2015 թ.–ի դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրության, խորհրդարանի անդամների հստակ ֆիքսված թիվ չի նշվում, նշվում է միայն նրանց նվազագույն թիվը` 101 պատգամավոր։ Գործում է մանդատների բաշխման բարդ համակարգ և սահմանադրական պահանջներ, որոնք երաշխավորում են խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորում` տեղերի 54% օրենսդիր մարմնում։ 

Սահմանադրությամբ նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում։ 

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա քվեարկությունից հետո 28–րդ օրը կարող է անցկացվել երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները և դաշինքները։ Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին