535.7
7.43
477.83
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կկրճատվի նախարարությունների թիվը

11:39
08 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների օգտին քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչև 2-ի:

Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները կմիաձուլվեն կրթության և գիտության նախարարության հետ, որը կկոչվի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Բացի այդ, գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները կմիացվեն էկոնոմիկայի նախարարության կազմում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիացվեն` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարարություն, որի իրավասության տակ կլինի ամբողջ տրանսպորտային համակարգը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի և կստանա թվայնացման և ռազմական արդյունաբերության հետ կապված լիազորություններ: Սփյուռքի նախարարությունը կմիացվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:30
18 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ արդեն 7-րդ անգամ հայտարարում է «Անկանխիկ մարաթոն» ակցիայի մեկնարկի մասին:
12:12
18 Հունիսի 2019
Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
08:00
18 Հունիսի 2019
Երկուշաբթի` հունիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 17–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:40
17 Հունիսի 2019
ՌԴ դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ և նախազգուշացվել ներքին գործերին չմիջամտելու մասին
Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։

18:04
17 Հունիսի 2019
Քոչարյանի պաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել նախկին զինդատախազ Ջհանգիրյանի հայտարարության կապակցությամբ
Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիասում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
17:48
17 Հունիսի 2019
Երևանի փողոցները նոր լուսավորություն կստանան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի մայրաքաղաքի բարեկարգման վերաբերյալ:
16:28
17 Հունիսի 2019
Հայաստանի սահմանին իրաքցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նա պնդում է, որ թմրանյութով տոպրակն իրենը չէ
Հայաստանի սահմանին իրաքցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
14:54
17 Հունիսի 2019
Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր (ՖՈՏՈ)
Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր:
13:58
17 Հունիսի 2019
Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն և Եվրոպան. Միրզոյան
Ըստ նրա, Հայաստանում հենց ժողովրդավորության հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի ժողովրդավարության հաջողությունը ամբողջ աշխարհում:
12:01
17 Հունիսի 2019
Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում:
11:20
17 Հունիսի 2019
Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: