ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:
Загружается новость ... "Лево"
«Նախօրեին կառավարության դռնփակ նիստում հաստատվել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կարող ենք մի քանի արձանագրում անել: Այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց նաև, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը, իսկ զինվորականները հուլիսի 1-ից ստանում են արդեն բարձրացված աշխատավարձ:
Կենսաթոշակների բարձրացումից կօգտվի մոտ 560 հազար քաղաքացի:-0-
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ