484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կասեցվել է մի շարք ապրանքատեսակների իրացումը (ՖՈՏՈ)
20:10
24 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի», «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

 Регулятор

Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի և պահման պայմանների մասին գրառումը:

 Регулятор

Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ և 26749 հատ ընդհանուր ծավալով հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ արևածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով և կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով և սուրճով, բրինձ, սպիտակաձավար, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք: Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:53
11 Դեկտեմբերի 2017
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները տոնական օրերին շուրջօրյա հերթապահելու են
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները Ամանորի տոնական օրերին կիրականացնեն շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
15:36
11 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է հայկական դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
14:08
11 Դեկտեմբերի 2017
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան ապահովել ավելի բարձր թոշակ։
12:40
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։