487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարկուտից տուժել է 50 համայնք, որոշ վայրերում վնասը հասնում է մինչև 100 %-ի (ՖՈՏՈ)
21:05
07 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց Ձորի մարզում:

абрикос, град

Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք, վնասվածությունը հիմնականում 50 տոկոսից բարձր է, որոշ վայրերում այն հասնում է մինչև 100 տոկոսի:

«Ոչ միայն նախօրեին, այլև մինչ այդ տարբեր մարզերում տեղի ունեցած կարկտահարության դեպքերից հետո կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են վնասների չափերի հավաքագրման աշխատանքներով: Հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարություն, որից հետո որոշում կկայացվի, սակայն 50 տոկոս և ավելի վնասներ ունեցող բոլոր հողօգտագործողների համար աջակցություն ցուցաբերելու մասով հիմնականում քաղաքականությունը նույնն է լինելու», - նշել է փոխնախարարը:

абрикос, град

Աշոտ Հարությունյանը հավելել է, որ արդեն տարբեր մարզերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տարվում են աշխատանքներ՝ վարկերի մարման հետ կապված զիջումներ կատարելու ուղղությամբ, ընդ որում յուրաքանչյուր հողօգտագործողի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու:

Ուսումնասիրվում են նաև ոռոգման ջրի վարձավճարների, հողի հարկի զիջման հարցերը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
15 Նոյեմբերի 2017
Պլանշետներ դասագրքերի փոխարեն կամ նորամուծություն հայկական դպրոցներում
Հայ աշակերտները մոտ ապագայում, հնարավոր է, դպրոց գնան պլանշետներով դասագրքերի փոխարեն:
17:45
15 Նոյեմբերի 2017
Երևանի երգող շատրվանները լռել են
Երևանի 35 շատրվանների և ջրային այլ կառույցների աշխատանքը դադարեցվել է:
17:13
15 Նոյեմբերի 2017
Հայ ուսանողները դադարեցնում են պարապմունքների բոյկոտը
Հայ ուսանողները դադարեցնում են բոյկոտել պարապմունքները և կպատրաստվեն նոր քննարկումների։
15:06
15 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանությունները դայակներին հարկային դաշտ բերելու խնդիր չեն դնում, օրենքը կամավոր կլինի
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։
15:03
15 Նոյեմբերի 2017
Բողոքող ուսանողները կքննարկեն իրենց պահանջները պատգամավորների հետ
Բողոքող ուսանողներից հինգը հրավիրվել են խորհրդարանի շենք` հարցի լուծման ուղիները քննարկելու համար։
13:37
15 Նոյեմբերի 2017
Դանակահարություն Մազմանյան փողոցում
«Ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն
12:53
15 Նոյեմբերի 2017
Հացադուլ հայտարարած ուսանողները միացան ցուցարար ուսանողներին Բաղրամյան պողոտայում
Նախօրեին հացադուլ հայտարարած չորս ուսանողներ միացան ակտիվիստ ուսանողներին Բաղրամյան պողոտայում։
12:18
15 Նոյեմբերի 2017
Ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ բողոքի ակցիային Բաղրամյան պողոտայում
Բողոքող ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ բողոքի ակցիային Բաղրամյան պողոտայում` պայքարի հետագա ռազմավարությունը որոշելու համար։
12:04
15 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում. Գյումրիում 12 ժամ ջուր չի լինի
Գյումրիում նախատեսված է  12–ժամյա ջրանջատում։
11:35
15 Նոյեմբերի 2017
Ուսանողները փորձում են փակել Բաղրամյան պողոտան. ոստիկանության և ուսանողների միջև քաշքշուկ է սկսվել
Այս պահին ոստիկանների և ուսանողների միջև քաշքշուկ է սկսվել։  
11:27
15 Նոյեմբերի 2017
Kempinski–ն Երևանում հյուրանոց կառուցելու պայմանագիր կկնքի հայկական օլիգարխի հետ
Kempinski հյուրանոցային ցանցը Երևանում հյուրանոց կառուցելու պայմանագիր կկնքի հայկական օլիգարխի հետ։
11:12
15 Նոյեմբերի 2017
ԱԺ–ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը
ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։