485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանում գործարկվել է ամենամեծ արևային կայանը
19:04
07 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում:

Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդորղների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից:

Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։

Արևային կայանի բացման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր:

Ուրբան Ռուսնակն իր հերթին  ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
11:03
07 Դեկտեմբերի 2017
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
10:32
07 Դեկտեմբերի 2017
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը որոշել են բիզնես նախագիծ իրականացնել Երևանում։
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։