ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կլիմայական հակադրությունների տեսանկյունից բացառիկ է, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ժամը 13:00 դրությամբ Աշոցքում -20 է, Դիլիջանում ու Իջևանում +6 աստիճան է: Աշոցքից Դիլիջան ուղիղ գծով որ հաշվենք մոտ 60 կմ է, ստացվում է` 60կմ վրա 26 աստիճան ջերմաստիճանի տարբերություն», - գրել է օդերևութաբանը:
Ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ Միջերկրական ծովից մոտենում է
հզոր ցիկլոն, ինչի հետևանքով հունվարի 25-ի երեկոյից մինչև հունվարի 26-28-ը երկրի ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն, ինչպես նաև` 8-10 աստիճանի տաքացում: -0-