438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. պատգամավոր

12:36
12 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում նախատեսված լրացումները։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց լրացումների հեղինակներից մեկը` պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր դեղերի ներկրումը թույլատրվում է միայն այն սուբյեկտներին, ովքեր ունեն մեծածախ մատակարարման լիցենզիա։

«Մենք առաջարկում ենք դեղերի ներկրման հնարավորություն տրամադրել նաև հիվանդանոցներին ու բուժհաստատություններին, սակայն միայն սեփական կարիքների համար։ Դա թույլ կտա նրանց գնել դեղորայք առանց դիմելու մեծածախ մատակարարի, ինչը կարող է հանգեցնել դեղերի և բժշկական ծառայությունների գների նվազման ծախսերի կրճատման հաշվին», – ասաց Հակոբյանը։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նա նշեց, որ հիվանդանոցները չեն կարողանա վաճառել դեղորայք, կօգտագործեն այն միայն սեփական կարիքների համար։ Նրա խոսքով, օրենքով նախատեսված է, որ ֆիզիկական անձինք կարող են առանց լիցենզավորման ներկրել դեղորայք այդ նպատակներով։

Պատգամավորը նշեց, որ լրացումներով առաջարկվում է ընդլայնել այդ հնարավորությունն ու նախատեսել, որպեսզի ֆիզիկական անձինք կարողանան ներկրել դեղեր օրենքով նախատեսված ծավալով ոչ միայն անձնական կարիքների, այլև նույն ծավալով ընտանիքի երեք անդամների կամ հարազատների համար։

Հակոբյանը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում դեղերի մեծածախ մատակարարման լիցենզիա ունի 150 կազմակերպություն, որից առաջին հինգ կառույցները ներկրում են երկիր մատակարարվող դեղորայքի 75%–ը։

«Սա շատ բացասական երևույթ է։ Դեղերի հիմնական մասն օգտագործվում է հիվանդանոցներում։ Մենք նախատեսել ենք նման օրենսդրական հնարավորություն` պայմանավորվածությունները բացառելու և սակագների նվազեցման հնարավորություն տրամադրելու համար», – ասաց Հակոբյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու