439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

17:48
11 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գրանցվել է մահվան դեպք H1N1 վիրուսից առաջացած գրիպի բարդություններից, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։ 

Նրա խոսքով, գրիպը հիվանդի մոտ առաջացնում է արդեն գոյություն ունեցող հիվանդությունների բարդություններ, ինչը կարող է հանգեցնել մահվան։ 

«Մեզ մոտ գրանցվել է կնոջ մահվան մեկ դեպք, ում մոտ զուգահեռ կային նաև այլ հիվանդություններ, և նրա մոտ մենք հայտնաբերել ենք H1N1 վիրուսը։ Դա նաև վկայում է այն մասին, որ գրիպով հիվանդանալը չի նշանակում մահ, հիվանդանալու դեպքում մենք պետք է դիմենք բժիշկներին և ստանանք բուժում», – ասաց նա։

Վանյանը մեկնաբանեց նաև ԶԼՄ–ներում ավելի վաղ շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ գրիպից երեխա է մահացել։ Նա հայտարարեց, որ երեխայի մոտ վիրուսային հիվանդությունների նշաններ չէին հայտնաբերվել։

Այս համատեքստում փորձագետը նշեց վիրուսի նկատմամբ խոցելի խմբերը, որոնք են քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր մարդիկ, բուժաշխատողները, հղիները։ 

Վանյանը նաև կոչ արեց պատվաստվել գրիպից։ 

«Իրավիճակը (պատվաստման համատեքստում, խմբգր.) շատ վատ է։ Հղիների շրջանում պատվաստում է ստացել 1,6%–ը, երեխաների շրջանում`2,3%–ը, քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում`– 6,9%–ը, 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում` 1,1%–ը», – ասաց նա։

Վանյանը նաև նշեց, որ բարդությունները կապված են նաև այն փաստի հետ, որ գրիպով հիվանդանալու դեպքում մարդիկ բժշկական օգնության դիմելու փոխարեն երկար ժամանակ փորձում են զբաղվել ինքնաբուժմամբ։

Ինչ վերաբերում է վիրուսի տարածման վիճակագրական ցուցանիշներին, ապա, Վանյանի խոսքով, այս պահին հետազոտվել է 549 նմուշ, որից 51–ի, այսինքն 9%–ի դեպքում հայտնաբերվել է H1N1 վիրուսը։

«Այս պահին պոլիկլինիկաներ է դիմել 1251 քաղաքացի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 967–ի համեմատ։ Այժմ ստացիոնարներում բուժվում է 693 հիվանդ` 658–ի համեմատ։ Այո, կա մի փոքր ակտիվացում, սակայն լուրջ աճ (հիվանդացության, խմբգր.) չունենք» – ասաց նա`միաժամանակ նշելով, որ դա ազդակ է Առողջապահության նախարարության համար այն մասին, որ կա աճի միտում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ