532.17
7.54
476.13
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն և Եվրոպան. Միրզոյան

13:58
17 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում: Այս մասին կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, սակայն մեկ բան է, եթե պատերազմը հայտարարված է մեզ, որպես քաղաքական թիմին, այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր նաև պարտվել այդ պատերազմում: Սակայն խաղադրույքն ավելի բարձր է, և դրա վրա դրված է բոորովին այլ բան…Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում», - ասաց նա։

Ըստ նրա, Հայաստանում հենց ժողովրդավորության հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի ժողովրդավարության հաջողությունը ամբողջ աշխարհում:

«Վերլուծելով գործընթացները, այդ թվում` եվրոպական, մենք հասկանում ենք, որ ամեն տեղ չէ, որ ժողովրդավորությունն ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն», - ասաց ԱԺ նախագահը:

Մյուս կողմից, ըստ նրա, խաղադրույքի վրա դրված են հայերի ազգային շահերը` ազգի, որն իր սկիզբն է վերցնում Բաբելոնից և քիչ ազգերի հետ միասին կդիմավորի մոլորակի մայրամուտը:

«Երբ պատերազմ են հայտարարում, այն հայտարարում են ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական ուժին կամ կուսակցությանը: Պատերազմ են հայտարարում վերը նշված երազանքին: Հենց այստեղ մենք պետք է հասկանանք, որ իրավունք չունենք պարտվել այդ պատերազմում», - ընդգծեց Միրզոյանը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
23 Հուլիսի 2019
Ուղեղի ուսումնասիրության գիտական կենտրոն կբացվի ՀԲ–ի 600 հազ դոլարի դրամաշնորհով
Գիտակրթական կենտրոնը կստեղծվի գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա։
17:46
23 Հուլիսի 2019
Երևանում «դրիֆտող» երիտասարդների մեքենաները հայտնվել են տուգանային հրապարակում (ՎԻԴԵՈ)
Երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով դիտավորյալ թույլ են տվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։
17:02
23 Հուլիսի 2019
Ի՞նչ անել կարիճի խայթոցի դեպքում. պատմում է Առողջապահության նախարարությունը
Այս տարի Հայաստանում գրանցվել է կարիճի խայթոցի 125 դեպք
16:42
23 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է աճել. դեսպան
Հայաստանի և Ռումինիայի միջև ուղիղ չվերթերի թիվը կարող է ավելանալ:
10:20
23 Հուլիսի 2019
Երևանում, հնարավոր է, սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, այսօր սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ։
08:00
23 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ: