ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հուլիսի 26-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում հուլիսի 26–30–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38...+41–ի, գիշերը սպասվում է +22...+25։–0–