420.2
4.23
390.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի գրեթե 400 հազ. բնակիչ կկարողանա անվճար բուժօգնություն ստանալ. վարչապետ

15:17
16 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ կառավարությունն աշխատում է հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիների համար բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ։ 

Այս մասին Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որպես այդպիսին, անվճար բուժօգնություն չկա աշխարհի ոչ մի երկրում, հարցը նրանում է` ով է ապահովում անվճար բուժում։ Մոտ 400 հազար քաղաքացիներ, որոնք ունեն սոցիալապես անապահովի կարգավիճակ, կկարողանան պետության հաշվին օգտվել այդ «անվճար» բուժծառայությունից», – ասաց կառավարության ղեկավարը։ 

«Նախնական հաշվարկներով, բնակչության սոցիալապես անապահով խավերին բժշկական ապահովագրություն տրամադրելու համար մեզ անհրաժեշտ է մոտ 8 մլրդ դրամ հավելյալ միջոց», – ասաց նա։

Վարչապետը մատնանշեց նաև որոշ չարաշահումներ պետպատվերով բուժում ստանալու հարցում` նշելով, որ բուժհաստատություններից մեկում հայտնաբերված փաստերի արդեն զբաղվում է դատախազությունն ու իրավապահ մարմինները։

Загружается новость ... "Лево"

«Առողջապահության նախարարությունից ինձ հայտնեցին, որ որոշ հաստատություններ պետպատվերի շրջանակում ստացել են բյուջետային միջոցներ, սակայն, փաստացի, ոչ մի բուժում չի անցկացվել, իսկ բոլոր փաստաթղթերը եղել են կեղծ։ Այդպիսով, այն մարդիկ, ովքեր իսկականից պետության աջակցության կարիքն ունեին, զրկված են եղել այդ օգնությունից որոշ հաստատությունների հանցավոր քայլերի պատճառով ։ Ըստ տխուր վիճակագրության, բուժօգնության կարիք ունեցող բնակչության գրեթե 36 տոկոսը չի դիմել բժիշկներին հենց ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։ Դա աղետալի վիճակ է, և մենք կանենք ամեն հնարավորը այն լուծելու համար», – նշեց նա։ 

Ինչպես հաղորդեցին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: 

«Այսօրվա մեր քննարկումը նվիրված է առողջապահության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին: Մեր խնդիրն է՝ հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի, այսպես ասած, չմնա հիվանդանոցների դռներին: Մենք այս խնդրի լուծման համար պետք է հարցեր լուծենք երկու մակարդակում. առաջինը՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ծախսման արդյունավետության բարձրացումն է, երկրորդը, որը ռազմավարական խնդիր է, առողջապահության ապահովագրական համակարգի անցման ուղղությամբ խնդիրների լուծումը, որպեսզի գործնականում պետությունը յուրաքանչյուր անգամ ստիպված չլինի միջամտել անհատական դեպքերին և մենք ունենանք համակարգային լուծումներ, որոնք կաշխատեն ինքնաշխատ եղանակով: Իհարկե, հասկանալի է, որ սա պետք է լրացուցիչ ծախսեր առաջացնի պետության համար, մեր խնդիրն է՝ այդ ծախսերի ֆինանսավորման ապահովումը: Սա մեր քաղաքական խնդիրն է ու պարտավորությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության խնդիրն է հասկանալ նշված խնդրի լուծման ճանապարհները և գտնել հստակ լուծումներ: «Առնվազն առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը, որպեսզի նրանք այդ բուժօգնության ամբողջական կամ որոշակի տրամաբանական փաթեթների նկատմամբ ունենան հասանելիություն»,- ընդգծել է վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայություններին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին, բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմներին: 

Նախարարի խոսքով՝ ներկայումս տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում առաջանում են հերթեր, ինչը լուրջ խնդիրն է առաջացնում այն քաղաքացիների համար, որոնց վիրահատությունը կամ բուժօգնությունն անհրաժեշտ է լինում տվյալ պահին: Ըստ նրա, հերթերը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաադրյունավետ մեխանիզմներից մեկը, և հավելել, որ պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը: 

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել առողջապահության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմների, աղբյուրների հստակեցման, սոցիալապես անապահով քաղաքացիների առողջապահական խնդիրների լուծման շուրջ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ մանրամասն քննարկել և արդյունքները ներկայացնել իրեն: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության