ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մասին պատմող դուբայաբնակ ռեժիսոր Տոնիո էլ–Էստվանիի (Tonyo El-estwani) ֆիլմը մեծ տարածում է գտել համացանցում։
Երկու օրում այն դիտել է ավելի քան 50 հազար մարդ` թողնելով դրական մեկնաբանություններ։ Ֆիլմի հեղինակը տպավորված է Հայաստանի լեռներով և լանդշաֆտով, որոնք միախառնվում են միջնադարյան տաճարներով և խորհրդային ժամանակների շինություններով։
«Երկրի միջնադարյան վանքերը տպավորում են, սակայն նրա բարի և շատ համառ բնակիչները երկիրը դարձնում են ավելի հիասքանչ։ Բարի գալուստ, Հայաստան», – նշվում է ֆիլմի համառոտ բնութագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում