481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միացել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (O.I.V.)
16:14
13 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն ուրբաթ նիստի ժամանակ վավերացրել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (O.I.V.) Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը։ Նշենք, որ կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի ապրիլի 3–ին Փարիզում։

 Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, համաձայնագրով նախատեսվում է
Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը, ինչը թույլ կտա երկրին միանալ O.I.V անդամ երկրներին տեղեկատվության, գիտական և տեխնոլոգիական մշակումներ փոխանակելու նպատակով, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը թույլ կտա ծանոթանալ արտադրական նորագույն տեխնոլոգիաներին, փորձ փոխանակել ոլորտի փորձագետների հետ, ինչպես նաև խաղողի և գինու արտադրության ոլորտի տեխնիկական և իրավական հարցերով տեղեկություն փոխանակել»,– ասաց Կարապետյանը։ 

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ կազմակերպությունում ներառված է 45 պետություն, այդ թվում` ԱՊՀ երկրները։ Հայաստանը կազմակերպության լիիրավ անդամ է դարձել 2014 թ.–ի նոյեմբերի 14–ին Արգենտինայում կայացած կազմակերպության նիստի ընթացքում։
Նա ընդգծեց, որ Հայաստանի անդամակցության վճարը կազմում է տարեկան 13,5 հազար եվրո։

Նա նշեց, որ Հայաստանը նախատեսում է 2016 թ.– գարնանը Փարիզում կազմակերպել հայկական գինիների համտես։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում գինու արտադրությունը 2015 թ.–ի 9 ամսվա ընթացքում կազմել է մոտ 4 մլն լիտր, ինչը 5,2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Մաքսային ծառայության տեղեկատվության համաձայն` հայկական գինու արտահանումը 2014 թ.–ին կազմել է 6,3 մլն դոլար, ինչը 1,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ` հանրապետությունում խաղողի բերքը 2015 թ.–ին ռեկորդային բարձր է լինելու, նախնական գնահականներով այն կկազմի մոտ 300–305 հազար տոննա։ Միության ղեկավարի գնահատմամբ` 2016 թ.–ին երկրում կոնյակի և գինու արտադրության ծավալները կավելանան ռեկորդային 60 տոկոսով, գինու արտահանումը ևս կավելանա մոտ 40–50 տոկոսով, կոնյակինը` 10–15 տոկոսով։ Միաժամանակ 2018–2019 թթ.–ին կարելի է ակնկալել կոնյակի արտահանման 40–50 տոկոսանոց աճ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
18 Հոկտեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:26
17 Հոկտեմբերի 2017
Հայաստան է բերվել բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք։
18:00
17 Հոկտեմբերի 2017
Երևանի կենտրոնում նոր արագաչափեր կգործարկվեն
Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր:

16:36
17 Հոկտեմբերի 2017
Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
15:05
17 Հոկտեմբերի 2017
Ներկայացվել են Հայաստանում ուժեղ քամու հասցրած վնասները
Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ուժգին քամի է գրանցվել։

10:46
17 Հոկտեմբերի 2017
Տաք բաճկոնները հանելու ժամանակն է. Հայաստանում կցրտի
Օդի ջերմաստիճանի նվազման հերթական ալիք է սպասվում Հայաստանում։
08:00
17 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:32
16 Հոկտեմբերի 2017
Ուշադրություն. Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել
ՀՀ ԱԻՆ–ը կրկին նախազգուշացնում է քամու սպասվող ուժգնացման մասին։
14:56
16 Հոկտեմբերի 2017
Փոթորիկի սպառնալիք Երևանում. ուշադրության կենտրոնում դպրոցներն են
Երկուշաբթի սկսեցին լուրեր տարածվել, որ դպրոցականներին տուն են ուղարկում դպրոցներից։
14:33
16 Հոկտեմբերի 2017
«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 9–ին Կոնվերսբանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղում կատարված հարձակումը բացահայտվել է։