528.16
7.12
475.91
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

11:00
12 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ 

Այս օրը առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից:

Եթե երկրային կյանքից հեռանալը վատ լուր կամ սգի առիթ է համարվում, ապա Աստվածածնի հեռանալը ոչ թե տխրություն, այլ ավետիս է` բարի լուր, քանի որ նա վերափոխվեց երկինք՝ Որդու մոտ:

освящение винограда

Ինչպես հղության ավետիսը ստանալիս Մարիամը զգաց Տիրոջ ներկայությունը. «Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»» (Ղուկ. Ա 28), այնպես էլ երկրային կյանքի ընթացքանքից,ում ու դրա ավարտին Տերը չթողեց նրան: Փրկչի համբարձումից տասներկու տարի անց, երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյ վերափոխումից երեսուն օր առաջ նրան այցելեց Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով երկրից երկինք փոխման լուրը. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին:

освящение винограда

Մինչ հեռանալը կույսը Հովհաննեսին խնդրում է պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննես առաքյալը Վերնատանը կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը և երբ Տիարմայրը հայտնեց բոլորին իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, սկսեցին ողբալ:

Հովհաննեսը վերցրեց մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:

Երբ առաքյալները շրջապատել էին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Այդ պահին երկնավոր արքայուհու խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանում է և օրհնում Աստծուն: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։

Մինչ հանդիսավոր թափորը՝ երանելի սուրբ առաքյալների ու մյուս բարեպաշտ քրիստոնյաների ուղեկցությամբ, ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ տանում էին մահիճը դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում՝ ներկաների անմիջապես գլխավերևում, մի ընդարձակ, լուսավոր ամպ գոյացավ և սկսեց ուղեկցել թափորը: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Զայրացած ամբոխը, հարձակվելով առաքյալների վրա, կամեցավ ցրել թափորն ուղեկցողներին։

освящение винограда

Այդ պահին պսակաձև ամպն իջավ ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատեց թափորը: Հետապնդողներից շատերը կուրացան: Գեթսեմանի հասնելով՝ առաքյալները օրհնյալ մարմինը ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները Աստվածամոր գերեզմանի մոտ անընդմեջ աղոթում էին։ Այդ օրերին լսելի էր հրեշտակների քաղցրաձայն երգը և օրհնաբանությունը: Իսկ չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից և Աստվածամոր մարմինը երկինք փոխադրեց:

Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել:Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:

Որպես մխիթարություն առաքյալները Բարդուղիմեոսին են տալիս փայտի վրա դրոշմած Աստվածամոր պատկերը: Հայկական աղբյուրներից հայտնի է, որ Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց ու դրեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղը, որտեղ եկեղեցի կառուցվեց Աստվածածնի անունով՝ ի պատիվ Տիրամոր պատկերի: Հետագայում այստեղ հիմնվեց կուսանոց, որ կոչվեց Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայ եկեղեցիների բոլոր խորանները Աստվածամոր անունով են և նրա պատկերով:

освящение винограда

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Տոնակատարության օրը՝ Ս. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:

Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): 
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: 

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել
19:43
19 Օգոստոսի 2019
Ըստ Ամուլսարի ակտիվիստի՝ իրեն ծեծել են «կարմիրբերետավորները». նշանակվել է ծառայողական քննություն
Միաժամանակ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
17:23
19 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանն Ամուլսարի հարցով հայտարարություն կանի
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
16:33
19 Օգոստոսի 2019
«Կանաչները» մասամբ փակել են Բաղրամյանի պողոտան, ոստիկանությունն ուժ է կիրառել (ՎԻԴԵՈ)
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
15:32
19 Օգոստոսի 2019
ՀՀ կառավարությունը ռացիոնալ է համարում հանքավայրի շահագործման վերսկսումը. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունը։
15:27
19 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները (ՖՈՏՈ)
Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
11:34
19 Օգոստոսի 2019
Հայաստանը` առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը
Ռուս զբոսաշրջիկներն անվանել են Հայաստանն առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը:
10:31
19 Օգոստոսի 2019
Զինվորների մարտական հերթապահության պայմանները կբարելավվի. Փաշինյան
ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի:
18:10
18 Օգոստոսի 2019
Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը
Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է: