438.37
4.44
404.03
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից. փաստաբանները հայտարարություն են տարածել

20:51
08 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից։

Ինչպես ավելի վաղ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդել էր ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, ՀՔԾ–ն բավարարել է Մայրապետյանի փաստաբանների միջնորդությունը և վերադարձրել է անձնագիրը։

«ՀՔԾ-ն մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն։ Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում: Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն»,– նշվում է Մայրապետյանի փաստաբանների հայտարարության մեջ։

Միաժամանակ, փաստաբաններն ավելացնում են, որ ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շդկել է իր մեկ ապօրինի գործողությունը, «սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից»:

«Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը», – նշել են փաստաբանները` միաժամանակ հիշեցնելով, որ Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է ՀՔԾ–ի կողմից հոկտեմբերի 7–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառակերությանն օժանդակելը)։ Դեկտեմբերի 27–ին Մայրապետյանն ազատ է արձակվել 30 մլն դրամ գրավի դիմաց (60 հազար դոլար)։ Դեկտեմբերի 29–ին Մայրապետյանի փաստաբանները շտապ կարգով հայտարարություն են ներկայացրել ՀՔԾ, որպեսզի հնարավորություն ընձեռվի նրա բուժումը կազմակերպել Գերմանիայում, քանի որ գործարարի անձնագիրը գտնվում է ՀՔԾ–ում և նա չի կարող դուրս գալ երկրից։

Ավելի վաղ փաստաբանները հայտարարել էին, որ ազատության մեջ գտնվող Մայրապետյանին պահանջվում է շտապ բժշկական միջամտություն։ Մի շարք հայտնի վիրաբույժներ կոնսիլիումի արդյունքում հայտարարել են, որ Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել և իրականացրել պրոֆեսիոնալ բուժում։

Նախօրեին Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մայրապետյանի հարցով հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությունը` պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյո՞ք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել