536.6
7.56
476.68
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՀՔԾ ղեկավարը նշել է մարտի 1–ի գործով Քոչարյանի ու Խաչատուրովի հարցաքննման ժամկետները

16:53
10 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը նշել է, թե երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կկանչվեն հարցաքննության մարտի 1–ի գործով։

ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն որպես վկա։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

«Ծանուցագիրն ուղարկվել է Խաչատուրովին հուլիսի սկզբին, և նա հրավիրվել է որպես վկա 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Նա բացատրել է, որ ժամանակացույցի որոշակի ծանրաբեռնվածություն ունի, և խոստացել է գալ հարցաքննության հուլիսի վերջին», – ասաց Խաչատրյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Խաչատրյանի խոսքով, նա ևս հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել։

Խաչատրյանը նշեց, որ նման ընթացակարգերը հստակ սահմանված են օրենքով, որով նախատեսվում է, որ եթե վկան չի կարող ներկայանալ հարցաքննության հարգելի պատճառներով, ապա նա պետք է նախօրոք հայտնի այդ մասին քննչական մարմնին, հակառակ դեպքում նա կարող է բերման ենթարկվել հարկադրաբար։

«Սակայն Քոչարյանը չի ներկայացրել իր բացակայության վերաբերյալ հարգելի պատճառներ, իսկ նրա գրասենյակից հայտնել են, որ նա գտնվում է արտերկրում և չի կարող գալ հուլիսի 25–ից շուտ։ Սակայն հաշվի առնելով այն, որ խոսքը ՀՀ երկրորդ նախագահի մասին է, մենք դեռ որոշում չենք կայացրել նրան բերման ենթարկելու համար», – ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա, այսօր Քոչարյանին կրկնակի ծանուցում է ուղարկվել և առաջարկվել է ներկայանալ հուլիսի 26–ին որպես վկա։

«Եթե Քոչարյանը վավեռ պատճառներ ունենա հարցաքննմանը չգալու համար, նա պետք է հայտնի այդ մասին մեզ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ հարկադիր միջոցներ կձեռնարկվեն», – ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ եթե վկան չներկայանա հարցաքննության, ապա նախատեսված են հատուկ ընթացակարգեր, որոնցով պետությունը հատուկ քայլեր կձերնարկի` նրան երկիր հարկադիր վերադարձնելու համար։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: