438.37
4.44
404.03
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում լրագրողներին օգտագործել իրենց տարբերակելու հնարավորություն տվող լրացուցիչ միջոցներ

17:14
21 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում ցուցարարներին զսպվածության կոչ է արել, իսկ լրագրողներին հորդորել է օգտագործել իրենց տարբերակելու հնարավորություն տվող լրացուցիչ միջոցներ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը: 

«Այդ գործողությունները, չնայած կազմակերպիչների կողմից արվող արտաքուստ «խաղաղության» և «հանդարտության» կոչերին՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձևավորել և խորացրել են հասարակական տարբեր խմբերի, անհատների միջև և հատկապես հավաքի մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ատելության ձգտող փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ։ Առանձին դեպքերում նկատելի են ոստիկաններին հավասարակշռությունից հանելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դրսևորումներ, կան տեղեկություններ նաև հավաքի մասնակիցների և այլ քաղաքացիների միջև բախումների վերաբերյալ», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

«Հավաքի մասնակիցներին կոչ ենք անում խուսափել հետագա հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, հասարակական անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարելուց, ցուցաբերել զսպվածություն, լինել օրինապաշտ և գործել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում։ Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ առանձին դեպքերում հավաքի մասնակիցների կողմից խառնաշփոթ ստեղծելու փորձերը, կոչ ենք անում հարգելի լրագրողներին՝ որևէ կերպ չխոչընդոտել ոստիկանների իրավաչափ գործողություններին, նրանց տեղաշարժերին, մասնագիտական գործունեությունն իրականացնել բացառապես անվտանգության տեսանկյունից բավարար, հավաքի վայրերից ողջամիտ հեռավորության վրա, ինչպես նաև ձեռնարկել ոստիկանների, քաղաքացիների համար որպես լրագրող իրենց տարբերակելու հնարավորություն տվող լրացուցիչ միջոցներ», – նշվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել