ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այդպիսով, մարտի 13-ի դրությամբ, Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվն կազմել է 2.564.244:
Մարտի 3-ի դրությամբ ռեգիստրում ներառվել էր 2 564 734 ընտրող:
ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը կազմում է 1249 մարդ, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 20:
ՀՀ ԱՎԾ տվյալներով, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թ.-ի հունվարի դրությամբ կազմում է 2986,5 հազար մարդ:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2–ին: Դրանք կլինեն հանրապետության առաջին համապետական ընտրությունները 2015 թվականի բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման 2018 թվականին պետության գործող ղեկավարի լիազորությունների լրացումից հետո։ Ընտրություններին կմասնակցի ինը քաղաքական կուսակցություն և դաշինք։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում