ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունները պատրաստ են երկրում ապահովել ներդրումային բում։
Նա նշեց, որ հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ արդեն իրականացրել են ներդրումներ։ Նա տեղեկացրեց, որ ավելի վաղ Հայաստանում ներդրում կատարելու հետաքրքրվածության նման մակարդակ չի եղել։
Загружается новость ... "Лево"
«Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ներդրումային հետաքրքրվածությունը շատ շուտով վերաճի ներդրումային բումի։ Կրկին կոչով դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին. ոչնչի մի′ սպասեք, եկե′ք և ներդրում կատարե′ք Հայաստանում։ Հարստացեք և հարստացրեք. դրա համար այլևս չկա ոչ մի քաղաքական խոչընդոտ», – ասաց նա ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված արտահերթ նիստի ժամանակ։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանձնարարել է ստեղծել ԱԱԾ–ին առընթեր Ներդրումների անվտանգության ապահովման բաժին։
«Այս քայլով մենք կձևավորենք բարենպաստ ներդրումային միջավայր։ Յուրաքանչյուր ներդրող, դուրս գալով հայաստանյան շուկա, պետք է իրեն անվտանգ զգա», – ընդգծեց կառավարության ղեկավարը։–0–