441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը մատնանշել է Երևանում աղբահանության հետ կապված կրիտիկական վիճակի լուծումը

21:30
02 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Facebook –յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշեց, որ Երևանում աղբահանության համակարգը վստահված է Sanitek ընկերությանը, որն ակնհայտ կերպով ձախողել է այդ գործընթացը։

«Փաստացի, քաղաքում ստեղծվել է մենաշնորհ, և մինչ օրս այդ գործընթացի կառավարումը չի իրականացվել պատշաճ կերպով», – ասաց նա։

Օգոստոսի սկզբին Երևանի քաղաքապետարանը 25 հազ. դոլարով տուգանեց Sanitek ընկերությանը վատ աղբահանություն իրականացնելու համար։ Ընկերությունը նաև զգուշացվել է, որ պայմանագրի համաձայն ծառայությունները չկատարելու դեպքում կկիրառվեն ավելի խիստ միջոցներ։

Загружается новость ... "Лево"

Այս կապակցությամբ վարչապետը նշեց, որ Sanitek ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են հինգ ստանալ աղբահանությունից։

«Սակայն հարկավոր են կոնցեպտուալ վերանայումներ։ Տարբերակներից մեկն է աղբահանությունը վստահել ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերությունների», – ասաց նա։ 

Սակայն, ըստ վարչապետի, խնդիրն այն է, որ քաղաքի աղբը տեղափոխվում է և կուտակվում է մի վայրում` աղբանոցում։

«Այդ պատճառով հիմնական խնդիրն է ունենալ աղբի վերամշակման գործարան։ Այսօր կարելի է ասել, որ կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրված են այդ հարցով, և ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի գտնել վստահելի գործընկեր, ով կկազմակերպի աղբահանություն ոչ միայն քաղաքում, այլև ողջ հանրապետությունում», – ընդգծեց նա։

Այս կապակցությամբ Փաշինյանը հայտարարեց, որ ներկա իրավիճակն անընդունելի է, և դրա պատասխանատվությունն ընկած է Sanitek ընկերության վրա և ստեղծված իրավիճակը քաղաքապետարանի անհեռատես քաղաքականության հետևանքն է։

«Ընդհանուր առմամբ, վերջին օրերի իմ դիտարկմամբ ուզում եմ նշել, որ Հայաստանում, ցավոք, քիչ չեն այն մարդիկ, ովքեր նստարաններին նստած կարող են չրթել արևածաղիկ և կճեպը թքել ասֆալտի վրա, գցել ծխախոտի մնացորդները, ուտել ինչ–որ բան և աղտոտել շուրջ բոլորը։ Ընդհանուր առմամբ, հեղափոխության տրամաբանությունն է ոչ միայն պահանջել խնդրի լուծում, այլև անձամբ որևէ բան անել այդ խնդրի լուծման համար։ Եվ այս դեպքում ամոթ չէ վերանայել մեր վերաբերմունքն աղբի նկատմամբ։ Եթե մենք ինչ–որ բան ենք տեսնում ոտքի տակ, կարելի է վերցնել աղբն ու նետել այն աղբաման», – նշեց ՀՀ վարչապետը։

Հուլիսի վերջից երևանցիները բողոքում են, որ քաղաքով մեկ նկատվում են աղբի հսկայական կուտակումներ, իսկ համապատասխան ծառայությունները նորմալ չեն աշխատում։ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ աղբահանության հետ կապված խնդիրները սաբոտաժ են և ունեն քաղաքական ենթատեքստ։

Սակայն Sanitek ընկերություն հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ աղբահանությունը Երևանում միշտ իրականացվել և իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն, իսկ առկա բացթողումները ֆիքսվում են և միջոցներ են ձեռնարկում աղբահանության աշխատանքների արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրները շտկելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները