484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
17:22
19 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունը։

Նա նշեց, որ կառավարությունը վերջերս նախաձեռնել էր պրակտիկ և օրենսդրական բարեփոխումներ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ու թեթև իրավախախտումների նկատմամբ զգուշացումների կիրառմանը։ 

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, վարչապետի խոսքով, վերացվել են ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքներն ու լրացուցիչ տույժերը, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում նախատեսված էին զգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ։

«Հարկ է նշել, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ։ Մասնավորապես, խնդիրներ են առաջանում ուղևորներին նստելու կամ իջնելու դեպքերում 1 րոպե ժամանակահատվածի պահպանման մասո», – ասաց Կարապետյանը։

Այս կապակցությամբ նա հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, Քաղաքաշինության պետական կոմիտեին, ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին 2 ամսում ուսումնասիրել մայրաքաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները` հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանտեղիների սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ:
10:30
04 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:04
03 Նոյեմբերի 2017
Տաշքենդում շփոթել են Հայաստանի դրոշի գույները (ՖՈՏՈ)
Նիստի կազմակերպիչները շփոթել են ՀՀ դրոշի գույների հերթականությունը:
20:16
03 Նոյեմբերի 2017
Հայաստանի հասարակական կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպական միության դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ
Քրեական գործ է հարուցվել Եվրոպական միության հատկացված դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ։
15:17
03 Նոյեմբերի 2017
Նախօրեին Երևանում կորած քաղաքացին գտնվել է
Քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս էր եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
14:39
03 Նոյեմբերի 2017
Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից–Աջափնյակ և հակառակը։ Զիփլայնի մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
13:20
03 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։