424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. ուզում ենք բոլորին ցուց տալ մեր երազանքի երկիրը

14:14
27 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հարկավոր է ստեղծել իսկապես ազատ և արդար բիզնես միջավայր, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը The Banker հեղինակավոր բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում։

«Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործ ներուժի և բիզնես–խորաթափանցության շնորհիվ` տեղական ձեռներեցությունը կարձանագրի իսկապես արագ աճ։ Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղղենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կգան հայկական շուկա իրենց համար հարմար խաղի պայմաններով», – նշել է նա։

Կարապետյանի խոսքով, հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա տնտեսական իրավիճակը` հարկավոր է խթանել բիզնեսը հնարավոր է իշխանությունների համար ոչ ավանդական մեթոդներով։

«Մենք նախատեսում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորեն տարբեր ոլորտները, օրինակ` գյուղատնտեսությունն ու ՓՄՁ սուբյեկտները», – նշել է նա։

ՀՀ վարչապետն ավելացրել է, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների մասնակցությամբ, կքննարկվեն և կմշակվեն երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ, ինչպես նաև կսահմանվեն Հայաստանի զարգացման ուղիները։

«Հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ` ստեղծագործ և աշխատասեր մարդկանց համար բարենպաստ և հարմար պայմաններ ստեղծելու նպատակով։ Հարկավոր է սահմանել այնպիսի հորիզոններ, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել ապագայի կառուցման գործում։ Ուզում ենք բոլորին ցուց տալ մեր երազանքի երկիրը», – ընդգծեց նա։

Խոսելով վարչապետի պաշտոնում աշխատանքի մասին` Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ամենը ենթադրում է առաջնահերթություն բոլոր հարցերում։ «Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե այս ամենից որն է ավելի առաջնահերթ», – նշել է նա։

Այս կապակցությամբ Կարապետյանն ավելացրել է, որ վարչապետի և ձեռներեցի աշխատանքում և գործունեությունում տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ շռայլություն` կենտրոնանալու ամենակարևոր հարցերի վրա։

«Կարծում եմ, որ մեր առաջնահերթ խնդիրն է հասարակության հետ հաստատել այնպիսի կապ, որպեսզի մարդիկ հասկանան, հավատան և արձագանքեն մեր ազդակներին։ Խոսքը ոչ միայն բիզնես միջավայրի, այլ նաև հասարակության լայն շերտերի մասին է։ Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, եթե մեր ազգը լինի մեր դաշնակիցը և աջակցի մեր առաջարկած ծրագրերին», – ավելացրել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ