ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության նախարարը տեսակցել է սեպտեմբերի 20-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահություն իրականացնելիս ծանր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Գևորգյանին, հետաքրքրվել նրա բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:
Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև զինծառայողի ծնողների հետ, վստահեցնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու Արթուրի բուժման և հետագա սոցիալական աջակցության հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է հոսպիտալում, հանդիպել բուժում ստացող այլ զինծառայողների, ՀՀ ԶՈւ ՌԲՎ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի և զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ քննարկել զինծառայողների բուժման և հոսպիտալի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:–0–