535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կենսագրությունը

16:20
20 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության կայքում ներկայացված է ՀՀ նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կենսագրությունը։

Հայաստանի նախագահն առաջին նշանակումներն է կատարել>>

Արամյանը ծնվել է 1975 թ.–ի դեկտեմբերի 4–ին Երևանում։ 1997 թ.–ին ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը,  2004թ.–ին եղել է Թաֆթս համալսարանի (Բոստոն) Ֆլետչեր դպրոցի ուսանող։

1999 – 2002թթ. –ին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի դրամավարկային վարչության մասնագետ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ, իսկ 2003–2008 թթ.–ին` դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների և արտարժութային քաղաքականության բաժնի պետ, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։

2008–2013 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2013–2016 թթ.–ին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

2016 թ.–ի սեպտեմբերի 20–ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար։

Արամյանը զինապարտ է, կրտսեր սերժանտ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից ոսկե մեդալով, Անանիա Շիրակացու մեդալով, հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է։ –0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:30
16 Հուլիսի 2019
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։
18:34
16 Հուլիսի 2019
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է (ՖՈՏՈ)
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է:
18:17
16 Հուլիսի 2019
«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)
Այսօր քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
17:22
16 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ բացվել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարը
Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։
16:40
16 Հուլիսի 2019
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը:
15:44
16 Հուլիսի 2019
Ուշադրություն. առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. առաջիկա  օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա։
14:37
16 Հուլիսի 2019
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. նախարար
Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։
12:44
16 Հուլիսի 2019
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
11:31
16 Հուլիսի 2019
Էդմոն Մարուքյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա ծերացած ժամանակ (ՖՈՏՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացել է Facebook–ում թափ առնող ֆլեշմոբին։
11:09
16 Հուլիսի 2019
Փաշինյան. Հայաստանը դարձնում ենք դրախտ տաղանդավոր մարդկանց համար (ՎԻԴԵՈ)
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:16
16 Հուլիսի 2019
Հետիոտնային փորձնական 3D անցում է հայտնվել Երևանում (ՎԻԴԵՈ)
ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։