527.39
7.13
475.9
+35
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բիզնես կենտրոնի. դեսպան

16:10
09 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին շենքը կվերափոխվի բիզնես կենտրոնի, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Կառավարության N2 շենքը, որտեղ նախկինում գտնվում էր արտաքին գործերի նախարարությունը, 2012 թ.–ին 51,27 մլն դոլարով վաճառվել է շինանարական «Տանգո» ընկերությանը, որի սեփականատերն է հայկական ծագմամբ արգետինացի միլիարդեր Էդուարդո Էռնեկյնաը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արգենտինացի գործարար Էդուարդ Էռնեկյանը խոստացել է կառուցել նույն տեղում հայտնի միջազգային ապրանքանիշի հինգաստղանի հյուրանոցային համալիր` պահպանելով շենքի պատմամշակութային ու արտաքին տեսքը։ Ընդ որում, տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԳՆ նախկին շենքում կբացվի թանգարան։ Հայասանի մի շարք գործարարներ կտրականապես դեմ էին այդ շենքի օտարմանը:

«Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի նոր նախագծերի շարքում է նախկին ԱԳՆ շենքի տեղում բիզնես կենտրոնի կառուցումը», – ասաց Ուրրիոլաբեիտիան։

Միաժամանակ նա չնշեց ներդրումների ակնկալվող չափն ու կառուցման հնարավոր ժամկետները։

Նա նշել է միայն, որ Էռնեկյանը` Արգետինայի խոշորագույն ներդրողն է Հայաստանում, և Հայաստան ժամանող զբոսաշրջիկերն առաջին հերթին տեսնում են ընկերություններ արգետինական ներդրումով` օդանավակայանը, բանկը, փոստը, գինին, գյուղատնտեսական արտադրանքը։

Ինչպես նշեց դեսպանը, Էռնեկյանի կողմից Հայաստանում իրականացվող նախագծերն ավելի լայնածավալ են, նշելով, որ Արգենտինայի հայ համայնքը նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանի կյանքում, ինչպես նաև ավելացրեց, որ կփորձի մեծացնել իրենց աջակցությունը ներդրումային ծրագրերին։

«Հույս ունենք, որ Հայաստանում ժողովրդական դիրքորոշման նման վիրտուոզ դրսևորման դեպքում, որն արտացոլվեց թավշյա հեղափոխության տեսքով, Արգենտինայի հայերի մեծ մասը կցանկանա աջակցել Հայաստանի տնտեսական ու սոցիալական հարցերին», – ասաց դեսպանը։

Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը «Կորպորասիոն Ամերիա» ընկերության սեփականատերն է, որը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումն է իրականացնում։

Հայաստանում նա նաև այլ ծրագրեր է իրականացում, այդ թվում գյուղատնտեսական ոլորտում։ Գործարարին է պատկանում նաև «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:41
20 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
16:12
20 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)
Հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:
14:51
20 Օգոստոսի 2019
ԱԱԾ–ն կստուգի Ամուլսարի գործարքում առկա կոռուպցիոն հետքերը
Հայաստանի ԱԱԾ–ն կստուգի ԶԼՄ–ներում և սոցցանցերում հրապարակած հաղորդումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործարքում կոռուպցիոն հետքի առկայությունը։
12:46
20 Օգոստոսի 2019
Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի
2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
10:52
20 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել
19:43
19 Օգոստոսի 2019
Ըստ Ամուլսարի ակտիվիստի՝ իրեն ծեծել են «կարմիրբերետավորները». նշանակվել է ծառայողական քննություն
Միաժամանակ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
17:23
19 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանն Ամուլսարի հարցով հայտարարություն կանի
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
16:33
19 Օգոստոսի 2019
«Կանաչները» մասամբ փակել են Բաղրամյանի պողոտան, ոստիկանությունն ուժ է կիրառել (ՎԻԴԵՈ)
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ