441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ իշխանությունները դայակներին հարկային դաշտ բերելու խնդիր չեն դնում, օրենքը կամավոր կլինի

15:06
15 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվում է երիտասարդ մայրերին պետական աջակցություն ցուցաբերել մինչև 2 տարեկան երեխայի համար դայակ վարձելիս։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, օրենքով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել երիտասարդ մայրերին, ովքեր գտնվում են մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում են աշխատանքի դուրս գալ։

«Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։ Փաստորեն, եթե դայակի աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ապա պետությունը կվճարի 55 հազարը, մնացած գումարը վճարում է ծնողը», – ասաց Ասատրյանը։

Նախարարը պարզաբանեց, որ հարկումն իրականացվելու է կամ ծնողներից կամ դայակից։ Օրինակ, եթե
աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա մոտ 25 հազարը կվճարվի որպես հարկ, ինչից հետո կտրամադրվի պետության փոխհատուցումը` 55 հազար դրամի չափով։

Միաժամանակ նա նշեց, որ դայակի և ծնողների միջև պարտադիր կարգով պ
ետք է կնքվի համապատասխան պայմանագրի, որի առկայության դեպքում միայն պետությունը կկատարի պարտավորությունների իր մասը, այսինքն կվճարի դայակի աշխատավարձի մի մասը։

Ինչպես կարծում է նախարարը, սա խթան կդառնա երեխաներ ունենալու որոշման ընդունման համար և թույլ կտա մի փոքր բարելավել երկրի ժողովրդագրական իրավիճակը, քանի որ մայրերը կիմանան, որ կստանան պետական աջակցություն։

Նա նաև նշեց, որ եվրոպական երկրներում երիտասարդ մայրերի զբաղվածությունը կազմում է 75–80%, ընդ որում այդ երկրներում սոցիալական իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում` ծնելիության ցուցանիշը։

«Մենք մեր առջև խնդիր չենք դնում դայակներին բերելու հարկային դաշտ, քաղաքացիները կարող են կամավոր կերպով օգտվել օրենքից։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ աշխատանքի և երեխայի խնամքի հետ կապված խնդիր ունեն, ապա մայրերը կարող են մասնակցել ծրագրին, իսկ եթե կան կասկածներ, ապա նրանք կարող են ընդունել ինքնուրույն որոշում, նրանք իրավունք ունեն չօգտվել պետական ծառայություններից», – ասաց Ասատրյանը։

Նախարարը նաև նշեց, որ վերջին տվյալներով` ամեն տարի Հայաստանում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվում է 13 հազար մայր, սակայն դեռ հաշվարկներ չեն կատարվել և պարզ չէ, թե նրանցից որքանը կցանկանա վերադառնալ աշխատանքի։ Այս կապակցությամբ պետբյուջեում նախնական նախատեսված են ծախսեր 200 մարդու հաշվարկով, միաժամանակ հնարավորություն կա վերանայել միջոցները պահանջարկի ավելի բարձր առկայության դեպքում ($1 – 488,03 դրամ)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ