535.1
7.57
476.41
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:52
18 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության, իրավաբանական վարչության և կենտրոնի հարկային տեսչության համապատասխան պաշտոնատար անձինք, անտեսելով 75.467.232 ՀՀ դրամ գումար գանձելու մասին անբողոքարկելի վարչական ակտը, 2015 թ.–ի հունիսի 8–ին կողմի հետ կնքել են ընդամենը 28.449.350 ՀՀ դրամ պարտքի մարման ժամանակացույց, որի հետևանքով պետական բյուջե չի վճարվել 47.017.882 ՀՀ դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:03
19 Հուլիսի 2019
Մոսկվա–Երևան չվերթի ուղևորները Հայաստան են ժամանել պահեստային օդանավով
Չվերթը Երևան է ժամանել տեղական ժամանակով ժամը 9։08–ին
11:46
19 Հուլիսի 2019
Մեծ երաշտ. Իրաքից կիզիչ օդային հոսանքներ են գալիս Հայաստան (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է Հայաստան եկող շոգի մասին։  
10:24
19 Հուլիսի 2019
Ավելի շոգ կլինի. Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա 37–ամյա ռեկորդին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
19 Հուլիսի 2019
Հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:49
18 Հուլիսի 2019
Վանեցյանը կազմակերպված սադրանք է անվանել Իջևանի միջադեպը
Նախօրեին Իջւանում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:
16:48
18 Հուլիսի 2019
Հայաստանը 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի խնդիրների լուծման նպատակով
Հայաստանը եվրոպացի գործընկերներից 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի մաքրման աշխատանքների նպատակով:
16:46
18 Հուլիսի 2019
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով:
16:41
18 Հուլիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են
Հուլիսի 16–ից որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են։
16:06
18 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նոր ծառայություն է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն
15:33
18 Հուլիսի 2019
Բախումներ Իջևանում. կառավարությունը որոշում է, թե ինչ անել և ով է մեղավոր (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է նախօրեին Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները:        
14:33
18 Հուլիսի 2019
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը  գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։
13:26
18 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. Երևանում մինչև +40 աստիճան է սպասվում
Շոգ է լինելու. Երևանում մինչև +40 աստիճան է սպասվում: