+28
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ

16:48
23 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 2015 թ.-ի նոյեմբերի 30-ից սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում:

«Այնուհետև, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը` խոշոր չափերով) և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Շորթումը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
18 Սեպտեմբերի 2019
Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։
17:54
18 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում:
17:30
18 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը
Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք
15:03
18 Սեպտեմբերի 2019
Հայտնի է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին:
13:59
18 Սեպտեմբերի 2019
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
13:50
18 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
13:47
18 Սեպտեմբերի 2019
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
ՀՀ ՊՆ առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
13:27
18 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
11:13
18 Սեպտեմբերի 2019
Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ
Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ–ները հայտնում են մանրամասներ Մարտի 1–ի գործից։
11:08
18 Սեպտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին տեղեկությունները։
10:18
18 Սեպտեմբերի 2019
Ով կփոխարինի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում. ԶԼՄ–ները նշում են հավակնորդի անունը
Ով կփոխարինի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում. ԶԼՄ–ները նշում են հավակնորդի անունը:
08:00
18 Սեպտեմբերի 2019
Երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 17–ի կարևոր նորությունները։