ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովի հետ կապված գործի նյութերը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Ոստիկանությունից մենք ստացել ենք համապատասխան նյութերը, այս պահին ընթանում են որոնողական աշխատանքներ», – ասաց Տռուզյանը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ոստիկանությունը չորեքշաբթի հետախուզում է հայտարարել Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովի նկատմամբ:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ապրիլի 18-ին ժամը 11:10-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին ժամը 9:30-ի սահմանում դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:
Ոստիկանությունից հայտնել են Լոշմանովի արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով», - նշել են ոստիկանությունից։ -0-