ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և՛ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբերանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու համար զորակոչիկները պետք է գրանցվեն մինչև դեկտեմբերի 25–ը` անցնելով հետևյալ հղումով։–0–