ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2016 թ.-ին Հայաստանում գրանցվել է 12 992 արտակարգ իրավիճակ, որոնց հետևանքով զոհվել է 354 մարդ, տուժել է 9232-ը, հայտնեց ՀՀ ԱՒՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Ամենից շատ մարդ զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, իսկ դա արտակարգ իրավիճակների հետևանքվ մահացածների ընդհանուր թվի մոտ 75 տոկոսն է», - երեքշաբթի ասաց նա լրագրողներին:
Սակայն, Խանգելդյանի խոսքով, 2016 թ.-ի ցուցանիշները զգալիորեն բարելավվել են` 2015 թ.-ի համեմատ:
«2015 թ.-ի համեմատ` ԱԻ-ից մահացության ցուցանիշը կրճատվել է գրեթե 20 տոկոսով: 911 ծառայությանը հաջողվել է փրկել 228 մարդու կյանք, ինչը 16-ով ավել է 2015 թ.-ի ցուցանիշից», - հայտարարեց նա:
Նվազել է հրդեհներից զոհերի քանակը...
Խանգելդյանի խոսքով, Հայաստանում 2016 թ.-ին նշանակալիորեն կրճատվել է նաև հրդեհների քանակը` նախորդ տարվա համեմատ 30,9 տոկոսով, ինչպես նաև դրանց հետևանքով զոհվածների քանակը` 1,8 տոկոսով:
«Ընդհանուր առմամբ 2016 թ.-ին գրանցվել է 4615 հրդեհ, ինչը 2062 դեպքով պակաս է 2015 թ.-ի ցուցանիշից: Նախորդ տարում կրճատվել է նաև հրդեհների զոհերի քանակը. գրանցվել է 17 զոհ, ինչը 15-ով պակաս է 2015 թ.-ի ցուցանիշից», - նշեց նա:
Խանգելդյանը կարծում է, որ նման ցուցանիշները կապված են ոչ միայն ծառայության որակյալ աշխատանքի հետ, այլ նաև այն փաստի հետ, որ երկրի բնակիչներն ավելի զգոն են դարձել:
...Սակայն ավելացել է գազի հետ կապված ԱԻ-ից տուժածների թիվը
Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը հայտնեց, որ 2016 թ.-ին 23,1 տոկոսով ավելացել են դեպքերը, երբ ԱԻ-ի հիմնական գործոն է հանդիսացել գազը:
«Գրանցվել է ընդամենը 474 դեպք (89-ով ավել 2015 թ.-ի ցուցանիշից), 154-ի դեպքում դրանք հանգեցրել են հրդեհի, 312-ի դեպքում` թունավորման», - նշեց նա:
Խանգելդյանն ավելացրեց, որ նման ԱԻ-ների զոհ է դարձել 5 մարդ, ինչը 4-ով պակաս է 2015 թ.-ի ցուցաիշից: Սակայն տուժածների թիվը աճել է 193-ով` հասնելով 684-ի: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում