486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունը հայտարարեց ԱԺ նիստը բոյկոտելու մասին
12:54
07 Դեկտեմբերի 2015
© Լուսանկարը՝ rus.azatutyun.am

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտելու է ԱԺ նիստը, երկուշաբթի նիստի ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Բոյկոտ ենք հայտարարում, քանի որ ստեղծված իրավիճակում չենք կարող ձեզ հետ միասին մասնակցել միևնույն նիստին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ժողովրդի կամարտահայտության խայտառակ ոտնահարման, խախտումների ողջ զինանոցի, սպառնալիքների, ընտրակաշառքների կիրառման պատճառով», – ասաց Զուրաբյանը` դիմելով ՀՀԿ–ի պատգամավորներին։ 

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ 

Հայաստանը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին. ԿԸՀ>>

Դրանից հետո նիստերի դահլիճից հեռացան ՀԱԿ–ի խմբակցության յոթ անդամներից չորսը` Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ջահանգիրյանը, իսկ մնացած երեքը` Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանն ու Լյուդմիլա Սարգսյանը շարունակեցին մասնակցել խորհրդարանի նիստին։

«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը մտադիր է երկուշաբթի Ազատության հրապարակում անցկացնել հերթական հանրահավաքը` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու նպատակով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:
16:25
18 Փետրվարի 2017
«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
15:31
18 Փետրվարի 2017
Հայաստանում կառուցվում է 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային կայան
Հայաստանում կառուցվում է ևս 2 արևային համակարգային կայան: