ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,– նշվում է գերատչեսության հաղորդագրության մեջ։–0–