482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի դեսպան. շնորհակալ եմ բոլոր հայերին զորակցության և Փարիզում զոհվածների հիշատակը հարգելու համար
01:11
15 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ,  15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն խորը երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին զորակցության և Փարիզում գրանցված մի շարք ահաբեկությունների զոհերի հիշատակը հարգելու համար։

«Ցանկանցում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր հայերին, ովքեր այսօր առավոտվանից ծաղիկներով, մոմերով և զորակցության խոսքերով գալիս էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ` զոհվածների հիշատակը հարգելու և սգո մատյանում իրենց գրառումը կատարելու համար։ Այս ամենն, անխոս, մեր երկու երկրների բարեկամության վերահաստատումն ու նոր դրսևորումն է։ Ցանկանում եմ խորը երախտագիտություն հայտնել նաև նրանց, ովքեր այսօր հայտնում են իրենց աջակցությունը», – ասաց նա շաբաթ օրը լրագրողներին Երևանում ահաբեկչության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառության ակցիայից հետո։

«Ֆրանսիայի համար» խորագրով սգո արարողություն էր կազմակերպվել շաբաթ երեկոյան Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ «Մարսելիեզի» հնչյունների ներքո ակցիային մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք։ Հարյուրավոր մարդիկ Ռոդենի հեղինակած արձանի պատվանդանի մոտ էին բերում ծաղիկներ և մոմեր, փափուկ խաղալիքներ և պաստառներ, որոնց վրա ֆրանսիայի ժողովրդին հասցեագրված աջակցության և զորակցության խոսքեր էին գրված։

Ծնողների հետ միասին Ֆրանսիայի հրապարակ էին եկել նաև երեխաներ, ովքեր ևս վառեցին փոքր մոմեր։ Մարդիկ լուռ մոտենում էին արձանին, դնում ծաղիկներ, աղոթում, շատերի աչքերին կարելի էր արցունքներ տեսնել։

Հայաստանի բնակիչները ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատան շենքի առաջ >>

«Այս ամենը վերաբերում է մեզ բոլորիս։ Դուք գիտեք նախագահի (Ֆրանսիայի նախագահ Օլանդ) ելույթի մասին, գիտեք, որ Ֆրանսիան վճռական է տրամադրված, թույլ չի տա, որ իրեն վախեցնեն և միջազգային հանրության աջակցությամբ կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկությունը հաղթահարելու համար», – ընդգծեց Շարպանտիեն։

Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով այսօր եկել էր Ֆրանսիայի հրապարակ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և իր զորակցությունն էր հայտնել Ֆրանսիային և ֆրանսիացիներին, ինչպես նաև հարգել էր այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը։

Նախօրեին ուշ երեկոյան Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 128 մարդ, ավելի քան 300–ը գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 80–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։

Ահաբեկությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ: