477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 17-ամյա տղան ծեծել է երեք դեռահասի ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ
20:57
15 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Загружается новость ... "Право"

Կոմիտեի մամուլի հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 և 2008 թ.թ., շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճոնակ նստելու և զվարճանալու պատրվակով, 2016թ. ամռանը Մուսալեռ գյուղից տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածք և պահանջել օդանավակայանի ավտոկայանատեղիում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ գումար հավաքել ու տալ իրեն: Երեխաները մերժել են, որից հետո 17-ամյա տղան նրանց նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծել, ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկել է նրանց: Ընդ որում՝ երեխաներից մեկը տառապել է «Իզոլացված էպիլեպսիա» հիվանդությամբ։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ այդ ընթացքում անչափահաս երեխաները օդանավակայանի տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ, որոնք, 17-ամյա տղայի ցուցումով, կուտակել են նրանցից մեկի մոտ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը: Հավաստիանալու համար, որ նրանց մոտ այլ գումար չի մնացել վերջինս ստուգել է երեխաների գրպանները, որից հետո հավաքված գումարից չնչին մաս տվել է երեխաներին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով երկու կամ ավելի երեխաների շահագործումը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։