437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Էրեբունի–Երևանի տոնակատարություններին ընդառաջ «Ռոստելեկոմի» աջակցությամբ բացվեց «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը

11:34
26 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում պաշտոնապես բացվեց «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։ 

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թվականների բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։ 

Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։ 

«Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների և մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է և շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել մեր քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը»,— նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։ 

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը և «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմ»-ի ներդրումն ապահովեց նախագծի ցուցադրության իրականացումը։  

«Սա յուրահատուկ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը և որոնք ամբողջական ներկայացնում են մշակութային միջավայրի ձևավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ռոստելեկոմ»-ը կարևորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին և ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։ 

Ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաև «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով, դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։

1960թ. Երևանի այսօր Կասկադ կոչվող հայտնի հատվածի բլրի վրա կառուցվեց արհեստական մի ջրվեժ, որի հեղինակն էր Վարդան Յուսանյանը: Ջրվեժի տակ տեղադրված խճանկարին պատկերված գունավոր ձկնիկները (խճանկարի հեղինակ՝ Դերենիկ Դանիելյան) երկար տարիներ երեխաների ու մեծերի կողմից հիացմունքի էին արժանանում: 1950 - ական թթ. վերջին և1960-ական թթ. սկզբին քաղաքի այդ հատվածը սկսվեց կառուցապավել բնակելի շենքերով: Կառուցապատման և բնակելի շենքերի հեղինակներն էին Վարդան Հուսյանը և Հովհաննես Բաբաջանյանը, իսկ Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված շենքի հեղինակը դարձավ Մարգարիտ Հայրապետյանը: Այս շենքի առաջին հարկում էլ բացվեց Նորաձևությունների ատելիեն, որին 1980թ. փոխարինելու եկավ այսօր հանրահայտ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու): 

Կառուցապատման շնորհիվ ամբողջ տարածքը ձեռք բերեց պարփակված, միասնական տեսք. մեջտեղում պուրակ, երկու կողմերում՝ նույն հարկայնության և ընդհանուր ծավալատարածական հորինվածքով՝ դեղնավուն-նարնջագույն տուֆից կառուցված բնակելի շենքերի շարքեր: 1973թ. թաղամասը համալրվեց Ալեքսանդր Թամանյանի հուշարձանով (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան), որն իր նորարարական և տրամաբանական լուծումով ամբողջացրեց ողջ տարածքը: 

1971թ. այդ տեղի համար ի հայտ եկավ մի նոր՝ խոշոր քաղաքաշինական նախագիծ, որի իրականացման արդյունքում բլուրը վերածվեց հզոր ճարտարապետական կառույցի, իսկ ամբողջ թաղամասը կոչվեց «Կասկադ»: 

«Կասկադ» համալիրում արտահայտված գլխավոր խորհուրդն ազգային վերածծնդի գաղափարն է: Այդ գաղափարի լավագույն արտահայտման համար այստեղ արվեստի տարբեր միջոցներ են կիրառված: Ճարտարապետներից բացի «Կասկադ» համալիրում հեղինակել են նաև քանդակագործներ Ա. Հովսեփյանը, Ա. Շիրազը, նկարիչ Գ. Խանջյանը: 

1966 թ. բլրի գագաթին կառուցված «Վերածնված Հայաստան» հուշակոթողը, որն ունի 50 մետր բարձրություն և պսակված է Էրեբունիի խորհրդանիշը համարվող ոճավորված ոսկե տերևով: Հուշակոթողի հիմքում քանդակված է Հավերժության նշանը:

2009 թ. «Կասկադ» համալիրում բացվեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը։ 

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած շուրջ 50 երկրներում: Ծրագրի մտահղացման համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայում անցկացված «Պատմական հուշարձանների բաց դռների օր» միջոցառումը (1984 թ.): Եվրոպայի խորհրդի կողմից ծրագիրը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, որից հետո այն իրականացվում է «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: 

Հայաստանի Հանրապետությունը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին։ Այդ օրերն մշակութային կենտրոններն իրենց դռներն են բացում այցելուների առջև։ 

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:

«Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: 

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով