+22
Եղանակը Երևանում
Հայ

Եգիպտոսում հայ զբոսաշրջիկների արկածների հետքերով. տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:39
03 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:

Հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հափշտակության մեխանիզմը:

Այսպես՝ տուրիստական գործակալության տնօրենը, ունենալով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու դիտավորություն, սոցիալական կայքերում զետեղել է հայտարարություն՝ ընկերության կողմից 2019 թվականի ամռանից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ոչ կանոնավոր /չարթերային/ չվերթեր իրականացնելու և արտերկրում գործող տուրիստական օպերատորի միջոցով Եգիպտոսի տարբեր հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու վերաբերյալ, ինչից հետո փաթեթներ ձեռք բերելու նպատակով տուրիստական գործակալությանն են դիմել մի շարք քաղաքացիներ և տուրիստական գործակալություններ, ովքեր տուրիստական փաթեթի և ավիատոմսերի դիմաց վճարել են տարբեր չափերի գումարներ: Մինչդեռ գործակալության կողմից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ իբրև կազմակերպված չարթերային չվերթերը՝ սկսված 2019թ. հուլիսի 23-ից չեղարկվել են, ինչի արդյունքում գործակալությանը դիմած քաղաքացիների հանգիստը խափանվել է:

Քննության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի, նախնական տվյալներով, 30.616.995 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն) (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
16 Սեպտեմբերի 2019
Վարչապետ. պատվիրվել է Թեղուտի պոչամբարի ամբարտակի պատերի հուսալիության լրացուցիչ փորձաքննություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ կատարել է տված խոստումը։
18:29
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. 2020թ.–ին երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելուն կհատկացվի 3 մլրդ դրամ
Երկրաշարժից տուժած 457 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2020 թվականին կհատկացվի 3 մլրդ դրամ։
16:11
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը
«Ինքը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները». Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը։
15:34
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել (ԼՐԱՑՎԱԾ)
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:
15:25
16 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
15:03
16 Սեպտեմբերի 2019
Այս տարի զբոսաշրջիկները ՀՀ–ում ծախսել են ավելի քան 200մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարի զբոսաշրջիկները ՀՀ–ում ծախսել են ավելի քան 200մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի։
13:29
16 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. LIVE
Վանաձորում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
13:28
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կքրեականացվի դաժան վերաբերմունքը կենդանիների հետ
Միաժամանակ փոփոխությունները չեն վերաբերում այն հասարակական վայրերի, որտեղ կենդանիները պահվում են հատուկ պայմաններում:
12:47
16 Սեպտեմբերի 2019
Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը
Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը:
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար: