ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԵՊՀ ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաներն` ի աջակցություն հոսպիտալացված ռեկտոր Արամ Սիմոնյանին։
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին» , – Facebook–յան իր էջում գրել է ԵՊՀ ռեկտորի հրաժարականը և այլ պահանջներ ներկայացնող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Նախօրեին բուհում անցկացվեց բողոքի ակցիա, որի մասնակիցներն արգելափակել էին նստերի դահլիճի մուտքը, որտեղ անցկացվում էր ակտիվիստների և համալսարանի ղեկավարության հանդիպումը։ Ցուցարարները մեղադրում էին ԵՊՀ ղեկավարությանը կրթության ցածր մակարդակի, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխման և օգտագործման մեջ, պահանջում էին ռեկտորի հրաժարականը, պրոֆմիության, ուսանողական և հոգաբարձուների խորհուրդների ցրում։
Նույն օրն ավելի ուշ Սիմոնյանը հայտարարեց, որ դա քաղաքական հետապնդում է ու նրա նկատմամբ բռնության կիրառման փորձ։–0–