441.52
4.45
403.58
0
Եղանակը Երևանում
Հայ

Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

13:48
09 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Դանիայի հետ վիզաների տրամադրման ընթացակարգի դյուրացման մասին համաձայնագրին։

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրով նախատեսված է զգալիորեն դյուրացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար։

«ՀՀ քաղաքացիներն իրավունք են ստանում գտնվել Դանիայում և Շենգենյան գոտու այլ երկրներում 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով, ինչը զգալի քայլ է վիզային ռեժիմի դյուրացման հարցում», – ասաց Քոչարյանը։

Վիզայի տրամադրման դյուրացված ընթացակարգը գործում է մերձավոր ազգականների համար` ամուսիններ, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են Դանիայի Թագավորության տարածքում օրինական բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ Դանիայի Թագավորության տարածքում բնակվող Դանիայի Թագավորության քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակության անդամների համար, դպրոցականների, ուսանողների, հետբուհական կրթություն ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, բուժման նպատակով ճամփորդող և ուղեկցող` անհրաժեշտ անձանց համար, լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնա­գիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկ­ցող անձանց համար, գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար, Դանիայի Թագավորության տարածքում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողով­նե­րին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնա­գետ­ների համար։

Հայաստանն ավելի վաղ միակողմ կարգով չեղյալ էր հայտարարել մուտքի վիզան ԵՄ բոլոր երկրների, այդ թվում` Դանիայի քաղաքացիների համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները