441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ն ավելի քան 50 երկրում իջեցրել է ռոումինգում ինտերնետի սակագինը

14:16
04 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ հայտարարում է ռոումինգում ինտերնետի սակագների աննախադեպ իջեցման մասին:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, իջեցվել է ռոումինգում ինտերնետի սակագինն ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Եվրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, Միացյալ Արաբական Էմիրություններում։ 2016 թ.-ի հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետի համար գործում է 50 դրամ սակագինը։

Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, բաժանորդների համար հերթական նվերը պատրաստելիս` Beeline-ը հաշվի է առել հանգստի ամենամեծ պահանջարկն ունեցող երկրներն ամբողջ աշխարհում:

«Մենք հպարտ ենք, որ կարողացանք մեր հաճախորդներին առաջարկել ռոումինգում ինտերնետի ամենագրավիչ սակագները և հույս ունենք, որ դրանով մեր բաժանորդների հանգիստն արտասահմանում կդարձնենք ավելի հաճելի», - ասել է նա:

Ընդ որում, Պյատախինը ավելացրել է, որ ընկերությունը ինչպես և նախկինում հիմնական ուշադրությունը դարձնում է իր ծառայությունների հարմարության և պարզության վրա, և, նույնիսկ ռոումինգում գտնվելիս, հաճախորդները կկարողանան անհրաժեշտությանն դեպքում անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն:

Ինտերնետի սեզոնային սակագներից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռումինգ ծառայությունը, այլ միացումներ անհրաժեշտ չեն: Ռոումինգը կարելի է ակտիվացնել *131# հրահանգով` կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար բոլոր երկրներ մեկնելուց առաջ՝ բացի Թուրքիայից և Իրանից: Թուրքիա և Իրան մեկնող բաժանորդները պետք է հավաքեն *132# հրահանգը, այնուհետև`*131#: Իսկ հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել ռոումինգը *500# հրահանգի միջոցով: Հետվճարային հաշվարկային համակարգի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները պետք է դիմեն Beeline գրասենյակներ:

Նշենք, որ Վրաստան, Ռուսաստան և Իտալիա ճանաչված ուղղություններով Beeline բաժանորդների համար գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: Բացի այդ, Beeline-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը հնարավորություն է տալիս ռոումինգում գտնվելիս ցանկացած երկրից անվճար զանգեր կատարել Հաճախորդների սպասարկման կենտրոն +37480000612 համարով։

Լրացուցիչ տեղեկատվություն ռոումինգ ծառայությունների և սեզոնային ակցիաների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ