ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են։
Իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ցուցարարները հասել են կառավարության շենքի մոտ։ Նրանք նամակ հանձնեցին վարչապետի օգնականին` պահանջելով, որպեսզի Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում։
Վարչապետի օգնականը, մասնավորապես, նշեց, որ ցուցարարների պահանջն ի գիտություն է ընդունվել։ Խոստացվեց պատասխանը տալ վաղը։ Դրանից հետո ցուցարարները որոշեցին կրկին շարժվել դեպի Ազատության հրապարակ։
Ցուցարարները նաև պահանջում են պատժել բոլոր նրանց, ովքեր ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն Սարգսյանի մահվան հետ։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը
մահացել է նախօրեին «Արմենիա» ԲԿ–ում։–0–